Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ազգայինը տարազ չի, ոչ էլ բոցաշունչ երգ կամ յափնջիով ֆոտո

Ազգայինը տարազ չի, ոչ էլ բոցաշունչ երգ կամ յափնջիով ֆոտո
10.03.2024 | 08:41

Ազգայնականների ու պահպանողականների խնդիրը մեզանում եղավ նաև այն, որ նրանց գործիքակազմը ինստիտուցիոնալ ու ցանցային այդպես էլ չդարձավ, այն չդարձավ թրենդային ու վարակովի, այլ եղավ հատվածային ու երբեմն էլ արմատական, հաճախ ավելի զգայական, քան մտավոր ու ինտելեկտուալ:

Պարզ հարցերի պատասխանները չմեկնաբանելով կենցաղային հայի համար՝ նրանք չկարողացան մտնել նրա կենցաղ, օրակարգ. պահպանողական արժեքները, որ դեռ որոշների մոտ կային, խարխլվեցին մյուս գաղափարական ուղղությունների ակտիվ ազդցեության ու մտավոր գրոհների ինտենսիվ քաղաքականության ներքո:

Երբեք չմտածեք, թե գումար չկար, կամ մարդիկ չկային, ուղղակի կար չկորդինացիա, թեմայի անկարևորում, հավատամքի բացակայություն, երբեմն՝ կեղծ մոտեցումներ (այսինքն, ազգայինի կրողը իրականում կեղծ էր, իսկ դա թաքցնել չես կարող):

Ի դեպ, ազգայինը դա տարազը չի, ամեն պահի ինչ-որ բոցաշունչ երգը կամ յափնջիով ֆոտոն, գրառումը Ֆբ-ում կամ ազգապաշտության կենացը, դա ռացիոնալ կյանքի կազմակերպման մոդել է, որն ունի իր արժեքային համակարգը, որը կիրառական է ու գործարկելի՝ այդ թվում նաև կենցաղում, պետական քաղաքականության մեջ:

Ազգայինի թյուր ու մանիպուլատիվ ըմբռնումը պաթոսն է, որը հանրային բանավեճում ջախջախվում է ու ոչ մի քննադատության չի դիմանում:

Ինչո՞վ է գիտնականը տարբերվում սովորական դիտարկումներ ունեցող քաղաքացուց, որը ինչ-որ կարծիքների տեր է. առաջինը՝ երևույթն իր խորության և փոխգործակցության ու օրինաչափությունների ներքո է գիտակցում, իսկ երկրորդն ավելի շատ մակերեսային ու կենցաղային, թրենդային հարթակում, և դա նորմալ է, քանի որ ինքն այս պարագայում սպառող է:

Երկրորդները պետք է հետևեն առաջիններին, ոչ թե առաջինները պետք է նմանվեն երկրորդներին ու հայպ բռնելուն:

Իրականում այս թեման երկար ու շատ լուրջ թեմա է, և հենց նրա այսօրվա վիճակն է պայմանավորում, որ մեր հանրույթի բարոյական ու արժեքային նկարագիրը քաոսի մեջ է, որը կասկածի տակ է դնում մեր գոյության ու լինելու իրավունքը:

Մենք այսօր հայ տղամարդու և հայ կնոջ ոչնչացման փուլում ենք, ու սա միայն իշխանափոխությամբ չի փոխվելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 6260

Մեկնաբանություններ

իվից
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ
Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ